Դժբախտ դեպքից տարիներ անց Ալլա Վարդանյանն ու Արմեն Մարությանը` թոռնուհու հարսանիքին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ

Օրերս Հայաստանի շքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել Արմեն Մարության և Ալլա Վարդանյան զույգի թոռնուհու՝ Անժելայի հարսանյաց հանդեսը։ Զույգը պսակադրվել է Խոր Վիրապ վանական համալիրում, ապա ուրախ մթնոլորտում նշել իրենց միությունը, գրում է starnews.am-ը։

Նշենք, որ զույգը նշանադրվել էր ամռանը՝ նեղ ընտանեկան միջավայրում։ Տարիներ առաջ տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո, երբ սիրված դերասանական զույգի ընտանիքում դժբախտ դեպք տեղի ունեցավ, նրանք վերջապես ներկա գտնվեցին իրենց ընտանիքի ուրախությանը:

Հավելենք, որ Արմեն Մարության և Ալլա Վարդանյան վաստակավոր դերասաններն իրենց մեծ ավանդն են ունեցել նաև հայ թատրոնում և կինոյում։ Նրանք այնպիսի արտիստներից են եղել բոլոր ժամանակների համար, որոնք մշտապես հանրության սերն ու ուշադրությունն են վայելել։