Ինձ համար հաճելի չի էկոնոմիկայի նախարարի հետ էս կարգի զրույց ունենալ․ ո´չ թիվ, ո´չ անուն, ո´չ ծավալ

Շատ պաշտոնյաներ են գալիս, թվեր են ասում, ժամկետներ են ասում, Ձեզ հետ խոսում եմ, ոչ թիվ, ոչ ժամկետ, ոչ ծավալ։ Ինձ համար հաճելի չի էկոնոմիկայի նախարարի հետ էս կարգի զրույց ունենալ։ Այս մասին կառավարության հերթական նիստին, դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Ինչ ասում ենք, ասում եք՝ էդ անում ենք, էդ գնում ենք»,-հավելեց պատգամավորը։