«Ես ալենական եմ». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում աբսուրդ է համարել խոսակցությունները, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բաժանված է երկու թևի, մասնավորապես՝ պայքար է ընթանում ավինյանականների և պապիկյանականների միջև:

«Չգիտեմ, ես ալենական եմ: Անկեղծ ասած՝ աբսուրդ է, որովհետև ինքներդ էլ լավ հասկանում եք, որ իշխող կուսակցության ղեկավարը, քաղաքական լիդերը Նիկոլ Փաշինյանն է: Ես այդ թևերի մասին որևէ տեղեկություն չունեմ: Պապիկյանի թև կամ Ավինյանի թև… Ո՞ւմ նկատի ունեք, օրինակ: Այն, որ Ավինյանն ընտրվել է, նշանակում է, որ ինքը թև ունի՞: Ես որ ընտրվել եմ, ուրեմն՝ թև ունե՞մ: Դրանք խոսակցություններ են: Բնական է՝ գնացել է քարոզարշավ, որին, ցավոք սրտի, ես չեմ մասնակցել, մարդիկ իրենց պատկերացումներն են ներկայացրել, մեկը քարոզարշավի բոլոր օրերին ամեն տեղ գնացել՝ մասնակցել է, մյուսն ընդհանրապես չի մասնակցել, բայց ժողովուրդ, ուղիղ եթերով հաշվարկն արվել է, 1027 պատվիրակ, մարդ, որին դուք չեք ճանաչում, մեկ էլ հանկարծակի հայտնվել է վարչության անդա՞մ»,- ասել է Ալեն Սիմոնյանը: