Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հաստատել է թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնում թուրքական զորքերի մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծը։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Էրդողանը ստորագրել է համապատասխան որոշումը։
Հիշեցնենք, որ 2020 թ․ նոյեմբերին Թուրքիայի ԱԳՆ-ն լիազորեց Թուրքիայի Զինված Ուժերին մեկ տարի ժամկետով զորք ուղարկել Ադրբեջան։
Թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնը՝ հրադադարի պահպանման առաքելությամբ տեղակայվել է Աղդամում (հայկական անունը՝ Ակնա-խմբ․)։