Լեռնային Ղարաբաղի հարցում մեզ համար ընդունելի են հայ-ադրբեջանական միջպետական հարաբերությունների հաստատման ռուսական նախագծով առաջարկված մոտեցումները։
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հուսով եմ, որ դուք կաջակցեք մեր եռակողմ հանդիպմանը հաջորդած այսօրվա հնարավոր եռակողմ հայտարարության տեքստում այս փաստաթղթին անդրադառնալու առաջարկին»,- ասաց Փաշինյանը։