Домой Արցախ Այսօր կապիտան Գևորգ Կիրակոսյանի հիշատակի օրն է. նա զոհվել է Սղնախ գյուղի մատույցներում

Այսօր կապիտան Գևորգ Կիրակոսյանի հիշատակի օրն է. նա զոհվել է Սղնախ գյուղի մատույցներում

0
Այսօր կապիտան Գևորգ Կիրակոսյանի հիշատակի օրն է. նա զոհվել է Սղնախ գյուղի մատույցներում

Այսօր ոստիկանության կապիտան Գևորգ Կիրակոսյանի հիշատակի օրն է։ Հաղորդագրությամբ հայտնում է ԱՀ ոստիկանության լրատվության բաժինը։

«Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ Գևորգը ևս մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին:

Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Ասկերանի վերին ենթաշրջանի Սղնախ գյուղի մատույցներում:
Ոստիկանության համակարգի մի խումբ ծառայողներ` այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Գևորգ Կիրակոսյանի շիրմաքարին, զորակցություն հայտնել Կիրակոսյանների ընտանիքի անդամներին։

ԱՀ ոստիկանությունում Գևորգը ծառայում էր 2014 թվականից` զբաղեցնելով Շահումյանի շրջանային բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչի պաշտոնը։

ԱՀ Նախագահի հրամանագրով Գ.Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով»:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here