Ռուստամ Բադասյանը չի տիրապետում իրավիճակին… Հարկայինը ամբողջությամբ նախկինների ձեռքում է. Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյանը գրում է. Ռաֆիկ Մաշադյանի երկարամյա տեղակալը ՊԵԿ֊ում բարձր պաշտոնի է անցել

Հարկային տեսչությունները կրկին վերահսկվում են ղարաբաղյան կլանի կողմից ի դեմս Եգանյանների դինաստիայի։ Թալանի դարաշրջանում հարկային֊մաքսային համակարգը ղեկավարած փոխնախարար Մանվել Եգանյանը 2000֊ականներին փեսայի համար ստեղծում է փայլուն ապագա, ով հիմա ղեկավարում է ՀՀ բոլոր մասշտաբի (խոշոր, միջին, փոքր) հարկային տեսչությունները։

Ի դեպ Արմեն Սաֆարյանի կինը` Սոնա Եգանյանը բացահայտ ծաղրում է օրվա իշխանություններին, գուցե Նիկոլի օրերը իրոք հաշված են։

P.S. Ռուստամ Բադասյանը չի տիրապետում իրավիճակին` մաքսայինում տեսուչներն են որոշում ոնց և երբ փող աշխատեն… հարկայինը ամբողջությամբ նախկինների ձեռքում է…