Համածառայակցի արձակած կրակոցից մահացել է պահեստազորային Միսակ Պետրոսյանը

Հոկտեմբերի 29-ին համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պահեստազորային, շարքային Միսակ Նորայրի Պետրոսյանը (ծնվ.՝ 1985թ.): Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: