Միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս. Վարչապետ

Միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե աշխարհում կա երկիր, որը Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող այդ մասին հրապարակային արտահայտվի, որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակն այլ է», — ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ իրենց մեծագույն առաքելությունը Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացելն է:

«Ի հեճուկս բոլոր դժվարությունների, բոլոր աղետների ու ռիսկերի, որ այսօր մեր առաջ են, մենք չպետք է մոռանանք ամենակարևորը՝ մեզ իմի է բերել մեր երազանքը՝ ազատ, անկախ, երջանիկ Հայաստանի մասին երազանքը, մենք երբեք, որևէ պարագայում այդ երազանքից չպետք է շեղվենք ու մենք պարտավոր ենք հավատալ այդ երազանքը կյանքի կոչելու մեր ուժին», — ասաց ՀՀ վարչապետը: