Ռուսաստանը ավանդաբար աջակցել է մեր հայ ընկերներին՝ անվտանգության պահպանման հարցում։ Այս մասին այսօր կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի ընթացքում ընդգծեց ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական հարցերին, ապա մենք այսօր էլ անում ենք առավելագույնը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համընդհանուր կարգավորման հասնելու համար»,- իր խոսքում նշեց Պուտինը՝ ավելացնելով, որ ոչ շատ վաղ անցյալում Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, ընդգրկված են եղել մեկ պետության մեջ։
Վլադիմիր Պուտինը հավելեց նաև, որ այժմ մենք բոլորս գտնվում ենք բավականին բարդ իրավիճակում, բայց դա չի նշանակում, որ պետք է մի կողմ քաշվենք ՌԴ-ի համար բարեկամ պետությունների խնդիրների կարգավորման հարցերում։