Փաշինյանը ցանկանում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարվա վերջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարվա վերջ: «Ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական»,- Ազգային ժողովում հայտարարեց Փաշինյանը:

Նա ասաց, թե հույս ունեն, որ, մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները:

«Ինչքանով է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, որովհետև սահմանները հայտնի են»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև:

«Սա շատ կարևոր հանգամանք է ու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության որոշակի մեխաnիզմներ պետք է լինեն: Շat լավ կլինի ու շատ գոհ կլինեմ, եթե մենք կարողանանք դա անել»,- հայտա8արեց Փաշինյանը: