Նիկոլ Փաշինյանը վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեում հայտարարեց, թե պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա։ «Փաստինֆո»-ն այս առիթով մեկնաբանություն է խնդրել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից:
— Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե նախկինում հիթիռների միջից «պլատաներ» են գողացել, որպեսզի, ըստ իրեն, ոսկի հանեն դրանց միջից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները, ի՞նչ նպատակով է Փաշինյանի նման հայտարարություններ անում։
— Փաշինյանին չեմ մեկնաբանում, ես հիվանդ մարդու չեմ կարող մեկնաբանել:
— Պարո՛ն Հակոբյան, թեև այս առիթով քրեական գործ կա հարուցված դեռևս 2019թ-ին, բայց մեղադրյալ չկան, ստացվում է անհիմն հայտարարություննե՞ր են։
— Դիմե՛ք դատախազություն, քաղաքական հայտարարություններն են, ինչը՞ մեկնաբանեմ
— Ձեր պաշտոնավարման ժամանակ դուք նման դեպքերի առնչվել ե՞ք երբևէ։
— Ո՛չ, չեմ հանդիպել, միայն մասնագետը կարող է զենք քանդել, եթե մասնագետ չեն, չեն կարող:
— Հարցաքննության կանչել ե՞ն ձեզ այս գործով։
— Չէ, ես ո՞վ եմ, որ կանչեն: