Փաշինյանը մեկնում է Սոչի, որ հանդիպի Ալիևի և Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի, լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե Փաշինյանը եռակողմ հանդիպում կունենա՞ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, Սիմոնյանը պատասխանեց.

«Ենթադրում եմ, որ հանդիպումը կկայանա»։
Պատասխանելով հարցին, թե առարկայական արդյունքներ ակնկալում է Ալիև-Փաշինյան հանդիպումից, Սիմոնյանն ասաց.

«Ակնկալում եմ, որ բոլոր մեր այն գործընկերները, որոնք կան ՀԱՊԿ-ում, և մեր հիմնկան դաշնակիցն արդեն գիտակցում են, որ հայկական շահի գիծը կանգնել է Հայաստանն այլևս հետքայլ անելու որևիցե հնարավորություն չունի»։