Պապիկյան Սուրենն ու Փաշինյան Նիկոլը ձեզ խաբում են 25-օրյա հավաքների մասով

Սիրելի ժողովուրդ, ձեզ խաբում են։ Սուրեն Պապիկյանն ու Փաշինյան Նիկոլը ձեզ խաբում են։ Հայաստանի Հանրապետության որևէ օրենք չկա, որ եռամսյա հավաք պիտի լինի։ Հայաստանի Հանրապետությունում գործում է զինվորական ծառայության ու զիծառայողի կարգավիճակի մասին օրենք, որի հոդվածներից մեկը սահմանում է,որ հավաքներ կարող են լինել, մնացյալը աշխատանքիային բնույթ են կրում։ Ինչպես որևէ օրենքով չէ, որ որոշվել է, որ եռամսյա հավաքներ պիտի անցկացվեն, այնպես էլ որևէ օրենսդրական փոփոխությունով չէ, որ որոշվել է 25-օրյա հավաք անցկացնել։

Այս մասին քիչ առաջ «Հայկական օրակարգ․ բանակի ռեֆորմացիա․ չհաշվարկված գաղափարներ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Հանդիպումը նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

«Ավելին, երբ որ ես պաշտպանության հանձնաժողովում էի, հանձնաժողովի նախագահը ասաց՝ էդի մինչև փետրվար չի էլ լինի։ Ժողովուրդ, խաբում են ձեզ, որովհետև հասկացան, որ եռամսյա հավաքներից հասարակության մեջ դժգոհություն կա, հիմա թե` 25 օր։ Ժողովուրդ, որևէ օրենսդրական փոփոխությունով չէ, որ որոշվել է, որ երկու ամիս ծառայելուց հետո ուսումնական վաշտում ծառայող նորակոչիկը պիտի մարտական հերթապահություն իրականացնի։ Նախկինում նորակոչիկը հերթապահություն էր իրականացնում միայն առաջին վեց ամիսներից հետո։ Սրա մասին Պապիկյան Սուրենը չի խոսացել կառավարության նիստին, որովհետև, նորից եմ ասում, ձեզ ամեն օր խաբում են, ամեն օր»,- հավելեց Մանուկյանը։