Մեր բանակը ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ անվտանգությունը, կարծում է Ռոբերտ Քոչարյանը

Մեր բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմանները և անվտանգությունը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Պատերազմից հետո չի արվել գրեթե ոչինչ բանակի սպառազինությունները վերականգնելու ուղղությամբ։ Սա փաստ է։ Սիսիանի դեպքերի և այդ 400 դոլարանոց լրտեսության դեպքերը խոսում են մեր զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի մասին», — ասաց Քոչարյանը։

Նա նշեց, թե բանակի հաստատված բյուջեն որևէ հույս չի ներշնչում, թե մոտակա ժամանակներում կարելի է որևէ բան փոխել։

«Տպավորություն է, որ այս իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ», — ասաց երկրորդ նախագահը։