Լուսավոր գնդերեցը՝ Նարեկ սարկավագ Պետրոսյան

Լուսավոր գնդերեցը՝ Նարեկ սարկավագ Պետրոսյանը, Աստծուց տրված բացառիկ շնորհ ուներ՝ իրենից ճառագող լույսի շողերով ներթափանցում էր դիմացինի հոգու խորքերը և ցրելով այդ հոգում տիրած խավարը, ճանապարհ էր հարթում դեպի Աստծո թագավորություն: Բացառիկ սեր էր տածում զինվորական համազգեստ կրող մարդկանց նկատմամբ: