Զարուհի Փոստանջյանին բերման են ենթարկել, իսկ Փաշինյանն այդ ժամանակ գտնվել է շենքում

ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանին քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել:

«Նիկոլը եկել էր Հատուկ քննչական ծառայություն, այդտեղից են ինձ բերման ենթարկել, ես հենց հիմա խոսում եմ ոստիկանությունից: Դուրս գամ ոստիկանությունից, մանրամասները կհայտնեմ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ  Փաշինյանի այցին ընդառաջ բողոքի ակցիա իրականացնելիս է եղել: