Ինչո՞ւ է Ադրբեջանի պաշտպանության նախարարը նորից մեկնել է Թուրքիա…

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Այցի շրջանակում նախատեսվում են Հասանովի հանդիպումներ երկկողմ ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև մասնակցություն Թուրքիայում Saha Expo ցուցահանդեսին։