Լեյտենանտ Մասոն չուներ վախ թշնամուց. նա զոհվեց` փրկելով 30 զինծառայողի կյանք. Այսօր լեյտենանտի հիշատակման օրն է

Պատերազմի մասնակից ավագ լեյտենանտ Մասիս Հարությունյանի հիշատակի օրն է, լրանում է նրա զոհվելու 2-րդ տարելիցը:

Մասիս Հարությունյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 22-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում: 2014 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, 2018 թվականին ստացել է լեյտենանտի կոչում: 2020 թվականից եղել է ՊԲ զորամասերից մեկի հրաձգային վաշտի հրամանատար:

Պատերազմը սկսվելու պահին Մասիսը տանն է եղել, տագնապ հրամանով բարձրացել է դիրքեր: Պատերազմի 27 օրերի ընթացքում ոչ մի դիրք չի զիջել, ոչ մի զոհ չի տվել: 2020 թվականին իր վաշտի հետ Մասիսը տեղափոխվում է Մարտունու շրջանի գյուղեր, դուրս մղում թշնամու 150 հոգանոց դիվերսիան:

Ավագ լեյտենանտը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին Վերին Դելաղարդա տեղամասում հակառակորդի հերտակոծությունից’ փրկելով 30 զինծառայողի կյանք:

Մասիսի մասին հուշեր է պատմում նրա զինծառայողներից Վարոս Խաչատրյանը: «Իմ ու Մասոյի մեջ չկար բարեկամական կամ հարազատ կապ, ծանոթացել էինք ծառայության ընթացքում, բայց բոլորը գիտեին մեր մտերիմ հարաբերությունների մասին: Չէ ես միակը չէի, նրանից անհատական վերաբերմունք էր ստանում յուրաքանչյուր զինվոր, ոչ միայն մեր վաշտի այլ ամբողջ գումարտակի: Բոլորը հարգում ու սիրում էին Մասիսին , համարում էին իրենց ավագ ընկեր, քանի որ ինքը պատրաստ էր լսել յուրաքանչյուրին, հասկանալ ու օգնել։Եթե հարցնեք ուրիշ զինվորների իրենք էլ իրենց պատմութունը կունենան:

Մասիսը որպես մարդ ընտանիքին շատ է նվիրված, ուներ անկոտրում կամք, ընկերասեր, կաներ անհնարինը ընկերոջ համար, օրինակելի մարդ, որպես սպա կանգնած է յուրաքանչյուր զինվորի կողքին ։ Մասիսը հայրենասեր սպա էր, որին հարգում է զինվորից մինչև գեներալ։ Լետենանտ Մասոն չուներ նահանջել, չուներ վախ թշնամուց, հային վայել սպա էր, իր նման հերոսները հաղթեցին առանց նահանջել պայքարելով: Իմ ընկեր Մասոն կռվում ընկավ հերոսաբար’ հանուն ընտանիքի, հանուն մեզ, հանուն հայրենիքի՝ փրկելով իր հետ կռվող զինվորներին։ Ես ուրախ եմ որ ապրել եմ քո հետ ամիսներ, որոնք հիշելու եմ մինչև կյանքիս վերջ, Մասոն ապրում է իմ մտքում, իմ հիշողության մեջ»,- հիշեց զինծառայողը: Մասիս Հարությունյանն ամուսնացածն էր, ունի մեկ որդի: