Աշխարհի ամենայուրահատուկ նշանադրության մատանիներից մեկն ա ինքը, որը կոչվում է fede,այսինքն թարգմանաբար նշանակում է «հավատարմություն»։
Մատանին իրականում նախատեսված է երկու հոգու համար, բայց այդ երկու մասերը երբ միանում են, ինքը դառնում է ամբողջական՝ վերածվելով իրար բռնող երկու սիրուն ձեռքի։
Ասում են այս մատանին խորհրդանշում է, որ երբ սիրում ես մեկին ու հետը կյանքդ ես կապում, պիտի ձեռքը պինդ բռնես ու չթողես, որ այդ ձեռքը օդում մնա, թե չէ մեկ ուրիշը կգա ու կբռնի՝ քեզ ընդմիշտ թողելով կիսատ։
Մատանին նաև խորհրդանշում է, որ սիրող զույգերն առանձին վերցրած ոնց որ պոկված մատանու երկու մաս լինեն ու միայն իրար հետ են այդ պոկված մատանիները լիարժեք ու ամբողջական դառնում։
Այ այս մատանու պես մի՛ վախեցեք մեկի ձեռքը պինդ բռնել, բայց գտեք այն մեկին, ով արժանի կլինի, որ ամբողջ կյանքում ձեռքը բռնած մնաք ու ոչ մի ձև բաց չթողնեք ։