Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում

«Անկարան հույս ունի, որ Երևանը կօգտվի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հնարավորությունից». «Սպուտնիկ Ադրբեջան»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանից մեկնելիս լրագրողների հետ զրույցում ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված կարևոր քայլերը կլինեն.

▪️ Սահմանի սահմանազատում
▪️ Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև տրանսպորտային կապի բացում
▪️ Խաղաղության համաձայնագրի ստորագրում

«Մենք նաև գլխավոր հյուպատոսություն ենք բացում Շուշիում»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը։