Ադրբեջանը խոչընդոտում է, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները. ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է նաև անհետ կորածների հարցին
Գրիգորյանի խոսքով` ամսի 16-ին իրենք ստացել են ավելի քան 40 դիմում, որտեղ նշվում էր, որ իրենց հարազատն անհետ կորած է։
Այս ընթացքում ավելի քան 130 մարմին է փոխանցվել և անհետ կորածների թիվը կարող է նույնականացման գործընթացում փոփոխվել։
«Մենք ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների գտնվելու մասին և ադրբեջանական կողմն այս պահի դրությամբ դեռևս համաձայնություն չի տալիս, խոչընդոտում է, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները»,- ասաց Գրիգորյանը։