Ադրբեջանական ավիաընկերությունը Հայաստանին գումար է վճարել

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը Հայաստանին մոտ 32 հազար եվրո է վճարել աերոնավիգացիոն ծառայությունների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան թռիչքների համար։

«Հայտնում ենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում AZAL ավիաընկերության կողմից ՀՀ օդային տարածքով իրականացված թռիչքների աերոնավիգացիոն ծառայությունների մատուցման դիմաց «Հայերոնավիգացիան» ՓԲ ընկերությանը վճարվել է 31.901,77 եվրո՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով»,- ասված է կոմիտեի պատասխանում։