Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են ադրբեջանական անցակետ և հսկողություն սահմանել Հայաստանն Արցախին կապող «Լաչինի միջանցքում». նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ Հայաստանի դեմ տեղի ունեցած սեպտեմբերյան հարձակումից հետո, Ադրբեջանը, որպես նախապայման, կրկին ակտիվացրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Ընդ որում՝ նաև Թուրքիայի ԱԳ նախարարի շուրթերով է հայտարարում, թե «Լաչինի և Զանգեզուրի միջանցքները պետք է ունենան նույն կարգավիճակը»։
«Ավելի վաղ սրա մասին հայտարարում էր Ադրբեջանի նախագահը, բայց այս փուլում այն, կարծես, առավել սուր է դրված։