Յուրաքանչյուրիս շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր խոսում են հայհոյելով ու ոչ մի առիթ բաց չեն թողնում հայհոյախառը արտահայտություններ օգտագործելու համար: Այդ մարդիկ կարող են անգամ մեզ մոտ տհաճություն առաջացնել, բայց արի ու տես գիտնականները նրանց մասին լրիվ այլ կարծիքի են:
Վերջերս հոգեբանների միջազգային ասոցիացիան պարզել է, որ այն մարդիկ, ովքեր շատ են ուշունցներ օգտագործում և խոսքը համեմում են ոչ ցենզուրային լեքսիկոնով` ավելի անկեղծ են, քան նրանք ովքեր այդպիսին չեն:
Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Դեվիդ Ստիլուելը վստահեցնում է, որ չնայած հայոհայանքներով խոսող մարդիկ վիրավորում են զրուցակցին, բայց նրանք չնայած դրան չափազանց անկեղծ են, քանի որ ասում են այն ինչ այդ պահին մտածում են` առանց իրենց էմոցիաները զսպելու:
Հետազոտության ընթացքում անցկացվեց երկու հարցում: Առաջինին մասնակցեց 276 մարդ, ովքեր գրեցին իրենց ամենասիրելի հայհոյանքները, ապա անցան փոքր թեստ ստի բացահայտման համար: Արդյունքում ապրզվեց, որ այն մարդիկ, ում հայհոյանքների ցուցակն ավելի երկար է եղել` նրանք ավելի անկեղծ են:
Երկրորդ հարցման ընթացքում ուսումնասիրվեցին Facebook-ի 5000 էջեր, որի ընթացքում ստուգվեցին թե օգտատերերից քանիսն են հայհոյանքներով գրառումներ անում: Պարզվեց որ ոչ այնքան հաճելի լեքսիկոնով խոսող մարդիկ ավելի հաճախ են օգտագործում ես ու իմ դերանունները: Այսպիսով նրանք համոզվեցին, որ այդ մարդիկ շատ ավելի անկեղծորեն են արտահայտում իրենց կարծիքը:
Այսպիսով, հետազոտության արդյունքները հաստատեցին նրանց այն ենթադրությունը, որ հայհոյող մարդիկ շատ ավելի անկեղծ են ու նրանք ասում են այն ինչ մտածում են` չբամբասելով ու ներքին ըմբոստությունը չզսպելով:
Այնուամենայնիվ մենք խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ավելորդ հայհոյանքներից` պահպանելով իրար նկատմամբ հարգանքն ու ջերմությունը: