Խաչատրյան Տիգրան… Նա հավերժ դարձավ հայրենիքին արժանի զինվոր

Խաչատրյան Տիգրան Արթուրի. Ծնվել է 1998թ., Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ 2005թ. հաճախել է Գորիսի թիվ 2 հիմական դպրոց, 2009թ. տեղափոխվել Գորիսի թիվ 5 հիմնական դպրոց, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Գորիսի պետական քոլեջի «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական» բաժնում։

Աշխատել է նաև որպես քանդակագործ՝ կարճ ժամանակահատվածում ձեռք բերելով բազում հմտություններ,
2016թ. զորակոչվել է հայկական բանակ, ստացել սերժանտի կոչում և պատշաճ վարքի դրսևորման համար արժանացել բազում շնորհակալագրերի։

Սկզբնական շրջանում ծառայել է Աշտարակի Մուղնիի զորամասում, այնուհետև տեղափոխվել Շուշի։
2018թ. զորացրվելուց հետո զբաղվել է քանդակագործությամբ։ 2020թ. սեպտեմբերից աշխատել է որպես պայմանագրային զինծառայող։

2020թ. հոկտեմբերի 10-ին համալրել է Արցախյան պատերազմի մասնակիցների շարքը, իսկ հոկտեմբերի 15-ին՝ անմահացել։
Հավերժ փառք… Տիգրանը յուրահատուկ էր իր խառնվածքով ,նրան սիրում էին բոլոր այն տեղերում,որտեղ լինում էր նա,դա կլիներ հարազատ բակը,դպրոցը,քոլեջը և վերջապես իր հարազատ ծննդավայրը՝Գորիսը։
Ընկերասեր էր անչափ,օրվա մեծ մասն անց էր կացնում իր ընկերների հետ,օգնում էր բոլոր նրանց ,ովքեր նրանից խնդրում էին օգնություն։

Հայրենիքն ու հայրենասիրությունը նրա համար բարձրագույն արժեք էին,և դա նրա մոտ ակնհայտ էր դեռ մանկուց,երբ նրան հարցնում էին թե ինչ է դառնալու ,երբ մեծանա,նա պատասխանում էր՝զինվոր,և այո ,նա եղավ և հավերժ դարձավ հայրենիքին արժանի զինվոր։

Հավերժ հիշատակ։ Պատիվ ունեմ ներկայացնելու։