Հեշտ ու արագ թխվածք 15 րոպեում… Ձեր երեխաները հաստատ գոհ կմնան

Բաղադրությունը ՝ 6 ճաշի գդալ <<մանկա>>, 7 ձու, 5 ճաշի գդալ մեղր, 3 ճաշի գդալ բուսական յուղ,
10 գ փխրեցուցիչ, 1 պտղունց աղ։ Ինչպես պատրաստել․ Զգուշորեն հարել ձուն: Մի զարմացեք, որ ձվերն այդքան շատ են, քանի որ նրանք են հիմքը ամբողջ կարկանդակի: Ավելացնել <<մանկան>> ձվին և խառնել մանրակրկիտ: Ցանկալի է թույլ տալ <<մանկա>>-ին թրմել 5 րոպե: Ավելացնել բուսական յուղ, մի պտղունց աղ, խառնել:

Տաքացրեք բուսական յուղով լի տապակը: Մինչ տապակը տաքանա, փխրեցուցիչ ավելացրեք խմորի մեջ և խառնեք խառնուրդը: Դրանք տապակեք տաքացրած տապակի մեջ, մինչև կարմրելը, միջին կրակի վրա, 5 րոպե, կափարիչի տակ: Այնուհետև շրջեք կարկանդակը և տապակեք ևս 3 րոպե: Կարկանդակը դրեք ափսեյի մեջ և վրան մեղր քսեք: