Տիգրան Վահանի Մելքոնյանն է… Անմահացել է սեպտեմբերի 27-ին, հուղարկավորված է Եռաբլուրում

Տիգրան Վահանի Մելքոնյան. ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում: Դեռ 4 տարեկանից գնացել է պարի. պարը շատ էր սիրում, հիանալի պարում էր։ Սովորել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոցում, այնուհետև Սերո Խանզադյանի անվան ավագ դպրոցում։ Ներգրավվում էր դպրոցական գրեթե բոլոր միջոցառումներում, պարում էր, վարում միջոցառումները։ Կազմակերպչական մեծ ջիղ ուներ. տնօրենն ու ուսուցիչները նրան էին վստահում շատ միջոցառումների կազմակերպչական աշխատանքները։

Տիգրանը ընդունվել է Տնտեսագիտական համալսարանի վիճակագրության բաժինը, ցանկանում էր բանակից գալուց հետո տարբերության քննություն հանձնել և տեղափոխվել Ֆինանսների բաժին։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել էր բանակ 2019թ հունվարի 16ին։ Ծառայել է Մատաղիսում։

Հարգված և սիրված էր թե սպաներիե իր զինակից ընկերների կողմից։ Սեպտեմբեր ամսին գումարտակով մատաղ էին արել, գնացել եկեղեցի, հետո սեպտեմբերի 25-ին բարձրացել դիրքեր։ Առավոտյամ մարտական դիրքի ուղղությամբ թշնամին ակտիվ գրոհ է սկսել՝ տանկեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր։ Ծանր դիմադրությունից հետո՝ անհավասար մարտում դիրքի համար անձնվիրաբար պայքարելով Տիգրան Մելքոնյանը սեպտեմբերի 27-ին Տիգրանը անմահանում է։

Հուղարկավորված է Եռաբլուրում:

Հետմահու պարգևատրվել է《Մարտական ծառայություն 》,《6_րդ ՊՇ Անձնուրած Պաշտպան》մեդալներով։