Աղոթք, որը կօգնի հարթել բոլոր խնդիրները ընտանիքում

Ամենազոր Տեր. Ես եկել եմ Քեզ մոտ սրտի ցավով: Ես այնպես եմ հոգնել, ինձ համար դժվար է շարունակել իմ ճանապարհը:

Խնդրում եմ՝ բուժիր և օգնիր ինձ, փրկիր ինձ, Քեզ եմ դիմում իմ այս թուլության ու տառապանքի պահին: Միայն Քեզ եմ փառաբանում: Օգնիր ինձ ուժեղ մնալ: Դու միշտ իմ կողքին ես եղել: Ես գիտեմ, որ դու կարող ես բուժել իմ պառակտված հոգին:

Խնդրում եմ, ցույց տուր ինձ ելքը, ես կանգնած եմ Քո առջև: Դու ես իմ վահանը, իմ պաշտպանը:

Ուժ տուր ինձ պայքարելու մեղքերի և գայթակղությունների դեմ: Պահպանիր ինձ աչքի լույսի պես: Շնորհակալություն, որ դու ընտրել ես ինձ:

Ես սիրում եմ Քեզ Տեր, խոնարհվում եմ Քո առաջ, մի թող ինձ մենակ, լցրու սիրտս սիրով:

Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին:

Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով, որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝ փառք տալով Հորը, Որդուն և Ս. Հոգուն. ամեն: