Այս մարդն աշխարհի ամենաերկարակյաց մարդն է. ահա թե որն է գաղտնիքը

Ճապոնացին բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը. նա խորհուրդ է տվել շատ ժպտալ ու երբեք չբարկանալ։
Ճապոնացին երիտասարդ տարիներին ծառայել է բանակում և մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի Խաղաղօվկիանոսյան գործողություններին։ Պատերազմից հետո նա վերադարձել է հայրենիք և նվիրվել ընտանիքին։

Նրա կինն ասում է, որ հետպատերազմյան Ճապոնիայում հեշտ չէր սնունդ հայթայթել, սակայն այնուամենայնիվ, զույգին հաջողվել է ողջ մնալ և հինգ երեխա մեծացնել։

Չիտեցուն թոշակի է անցել 1974 թվականին։ Որդու հետ նա կառուցել է ամառանոց և տեղում աճեցնում է կարտոֆիլ, լոլիկ, ելակ և սալոր: Վատանաբեն իր կյանքի բոլոր իրավիճակներում այ այսպես ժպտում է։

Իսկ դու կարո°ղ ես 114 տարեկանում այսքան ջերմ ժպտալ, եթե անգամ ատամներդ վաղուց անցյալում են։

Պատում