Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացի են

Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը: Նախորդ տարիների հայտարարագրերում նշված է, որ Ասրյանի կինն ու նրանց երկու անչափահաս երեխաները ՌԴ քաղաքացի են, մինչդեռ 2022-ին ներկայացրած հայտարարագրում միայն կնոջ՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքն է նշված։

ԳՇ պետի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում Ասրյանը հայտարարագրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հիպոթեքով գնված մեկ բնակարան՝ միանձնյա սեփականությամբ։

Նրա բանկային միջոցները կազմել են 1,000,000.00 ՀՀ դրամ, կանխիկ գումար՝ 500.000 ՀՀ դրամ, Պաշտպանության նախարարությունից ստացված աշխատավարձ՝ 1,057,534.00։

Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող կինը հայտարարագրել է ընդամենը 343,378.80 ռուսական ռուբլի, որը ստացել է՝ УПФР в Теньгушевском муниципиальном районе Республики Мордовия РФ-ից։