Ադրբեջանը պահանջում է Գեղարքունիքը մասամբ, Վայոց ձորն ու Սյունիքն ամբողջությամբ…

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. Թե ի՞նչ ասել է իբր «1919թ. Ադրբեջանի քարտեզ»… 1919թ. Փարիզի խաղաղության վեհաժողովին ընդառաջ դրանից ընդամենը մոտ մեկ տարի առաջ աշխարհի քարտեզի վրա առաջին անգամ հայտնված Ադրբեջան անվանումով արհեստածին կազմավորումը ներկայացրել է իր հավակնությունների այս քարտեզ կոչեցյալը։

Դրանում ներառված են նաև ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի հատվածներ՝ մասնավորապես, Գեղարքունիքը մասամբ և Վայոց ձորն ու Սյունիքն ամբողջությամբ։ Նաև այժմ իր պատրանքներում հենց այսպիսին է տեսնում Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունը մեր տարածաշրջանի «քարտեզը»։