Ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 127 մարդու մահով

127 մարդ է զոհվել, 180-ը վիրավորվել Ինդոնեզիայի Մալանգ քաղաքում ֆուտբոլային հանդիպման ավարտից հետո, հայտնում է РИА Новости-ն:

Թիմերից մեկի պարտությունից հետո երկրպագուները դուրս են եկել խաղադաշտ, սկսվել է հրմշտոց և ծեծկռտուք: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։