Կրտսեր սերժանտ Եսայի Արզիևի հրամանատարությամբ անձնակազմը փոխանցում է թշնամու կոորդինատները, իսկ մեր հրետանին դիպուկ համազարկերով ոչնչացնում նրանց

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերոսական դրվագներ է ներկայացնում. 2022 թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 12:10-ի սահմաններում, տանկային և հրետանային ուժգին գնդակոծությունից հետո թշնամին պաշտպանության գոտու N մարտական դիրքի աջ և ձախ ուղղություններով գրոհ է ձեռնարկել:

Գնահատելով իրավիճակը՝ մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևի հրամանատարությամբ անձնակազմը խելամտորեն իրականացնում է խուսավարում և զուգահեռաբար վերադաս հրամանատարությանն է փոխանցում նրանց կոորդինատները, ինչի արդյունքում մեր հրետանին դիպուկ համազարկերով ոչնչացնում է թշնամուն։