ՈՒՇԱԴԻՐ. Պետք է պատրաստ լինել հարվածին… Եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր, որ հարվածի իր բաժինը չի ստանալու. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն երեք հիմնական ռազմավարական ուղղությունների մասին, որով պետք է Հայաստանը շարժվի։

«Առաջինը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն ու կայնություն հաստատելու ուղղությամբ, երկրորդը՝ մենք հետևողականորեն պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները ու կրթության ոլորտում մեզ պետք են խոշոր պետական ներդրումներ, երրորդը՝ Հայաստանի զինված ուժերի, բանակի հետևողական բարեփոխումները։ Այս երեք օրակարգային առաջնահերությունները պետք է դառնա այն լոկոմոտիվը, որով մենք պետք է առաջնորդենք մեր երկիրը այս համաշխարհային փոթորիկի մեջ», — ասաց նա։

Նիկոլ Փաշինյան խոսքով՝ աշխարհն այսօր բոլորի աչքի առաջ փլուզվում է ու սրանում, ըստ նրա, ոչ մի չափազանցություն չկա։

«Այսօր ես կասեմ, որ, գոնե, Եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու, ու մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որ կարողանանք մեր երկիրը, այս փոթորկված օվկիանոսի միջով անցնակցնելով, հասցնենք խաղաղ նավահանգիստ, իսկ սրա համար մեզ պետք է հատուկ կամք, հատուկ իմաստնություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն»,-ասաց նա։