
Վարսակի շիլան կարող է ամրացնել սրտի եւ մարսողական համակարգի առողջությունը եւ դրականորեն ազդել իմունային համակարգի աշխատանքի վրա: Վարսակը կարող է նաեւ բարելավել սպորտային վարժությունների արդյունքները, ինչպես հաստատում են ամերիկյան բժիշկ-սննդաբանները:
Մարզվելուց հետո մեկ ժամվա ընթացքում վարսակի շիլա ուտելը կարող է ավելի արդյունավետ դարձնել մարզումները:
Վարսակի շիլայում պարունակվող բետա-գլյուկանները դրական են ազդում սրտի աշխատանքի վրա եւ իջեցնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։
Վարսակի շիլայի մեջ պարունակվող բջջանյութը բարելավում է աղիների աշխատանքը եւ երկար ժամանակ պահպանում հագեցածության զգացումը։
Աղիների առողջությունը ուժեղ իմունային համակարգի հիմնական բաղադրիչներից մեկն է: Բջջանյութը, որը կարելի է ստանալ վարսակի շիլայից սնում է աղիների օգտակար բակտերիաներին, ինչն օգնում է բարձրացնել իմունիտետը եւ կանխել օրգանիզմում քրոնիկ հիվանդությունների զարգացումն ու բորբոքային գործընթացները:
Հարկ է նշել, որ օգտակար հատկություններ ունի ամբողջական հատիկներից պատրաստված շիլան, իսկ արագ պատրաստվող փաթիլների մեջ ե՛ւ բջջանյութի, ե՛ւ այլ օգտակար նյութերի պարունակությունը շատ ավելի ցածր է։
NEWS.am Medicine