ՔՊ-ականների մատերը կտրես՝ իմ համար չեն քվեարկի. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանն այսօր իր հրավիրած ասուլիսում խոսելով խորհրդարանի միջոցով իշխանության հասնելու մասին, ասաց, որ դա քիչ հավանական է:

«ՔՊ-ականների մատները կտրես` ինձ ձայն չեն տա: Իշխան Սաղաթելյանին ու ռադիկալ ընդդիմությունից որևէ մեկին չեն տա»,-ասաց նախկին նախագահը:

Նրա խոսքով` իշխանափոխության հասնելու մյուս ճանապարհն էլ փողոցն է, երբ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեն Ազգային ժողովի դիմաց ու այնպիսի ճնշում գործադրեն պատգամավորների վրա, որ նրանք վարչապետ ընտրեն այլ` բոլորի համար ընդունելի թեկնածուի, ինչպես եղավ 2018-ին: Բայց այսօր այս ճնշումը չկա, թեպետ չբացառեց, որ վաղը կարող է լինել: