«Քրեյզի» գիշերային ակումբի պարուհու դեմքին արցունքաբեր գազ են փչել և հափշտակել 9 հազար դոլար

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Ղազախստանի քաղաքացի՝ 21-ամյա Ա. Ասլանովան ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 06։40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում անհայտ տղամարդը արցունքաբեր գազ է փչել իր դեմքին և բացահայտ հափշտակել ձեռքի դրամապանակը։

Արդեն տեղում Ա. Ասլանովան ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ դրամապանակի մեջ եղել է 9000 ԱՄՆ դոլար, 220 հազար դրամ, ինչպես նաև անձնական փաստաթղթեր և բանկային քարտեր։

Ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Թ-ն, նա ձերբակալվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է հափշտակված գումարը, իսկ տուժած Ա. Ասլանովան «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհի է։