Տեսա՞ք դուք սա… Երևանի երկնքում հրաշալի կերպով տեսանելի էր Starlink արբանյակների շարասյունը…

Ժոոոոող, տեսա՞ք դուք սա 😮😍

Քիչ առաջ Երևանի երկնքում հրաշալի կերպով տեսանելի էր Starlink արբանյակների շարասյունը… պարզ լեզվով ասած՝ սրանք իրար հետևից շարժվող լույսի կետեր են, որոնք մարդիկ հաճախ ինչի ասես նմանեցնում են, բացի արբանյակներից 😀

Եթե թեմայից հետ եք մնացել և չգիտեք, թե ինչի մասին է խոսքը, ապա ասենք, որ Starlink արբանյակները Իլոն Մասկի SpaceX ընկերությանն են և նախատեսված են մեր մոլորակի անգամ ամենակտրված և դժվարամատչելի հատվածները գերարագ ինտերնետ կապով ապահովելու համար 🛰

Եթե դուք էլ եք ականատես եղել այս ֆանտաստիկ տեսարանին ու նույնիսկ հասցրել եք չխկացնել, ապա անպայման տեղադրեք մեկնաբանություններում ))

Իսկ այս չխկոցն արել ու մեզ է ուղարկել Davit Aghajanyan -ը 😎

#Starlink #Տիեզերք #Space