Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 6 հայ զինծառայողի մարմին… Արդեն 133 դի

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել եւս 6 հայ զինծառայողի մարմին՝ այս անգամ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Այսպիով՝ ադրբեջանը Հայաստանին է հանձնել արդեն 133 հայ զինվորի մարմին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանը հանձնել էր 95, իսկ սեպտեմբերի 17-ին՝ 32 մարմին։

ԿՄԽԿ-ն հաստատում է՝ Ադրբեջանը հայկական կողմին այսօր հանձնել է զոհված զինծառայողի աճյուններ։