Հիշո՞ւմ եք նկարի այս տղային. Տեսեք՝ ինչ տեսք ունի նա հիմա

Վեց տարի առաջ Անյա Լովենը Նիգերիայում հանդիպեց մի տղայի, ով թափառում էր փողոցներով՝ ջուր և սնունդ փնտրելով։ Նա փրկեց տղայի կյանքը, իսկ ավելի ուշ վերցրեց իր խնամքի տակ:

Նիհարած տղային ծնողները լքել էին, քանի որ Հոուփ անունով փոքրիկին ծնողները համարում էին կախարդ, որի մեջ չար ոգի է ապրում։

Բարերարների, կամավորների օգնությամբ նրան փրկեցին մահից։ Տղային տեղափոխել են հիվանդանոց, մի շարք հետազոտությունների ենթարկել։

Այնուհետև երեխային տեղավորել են ապաստարանում, որը Լոուենը կազմակերպել է Նիգերիայում դեռ 2012 թվականին։ Նա պարբերաբար այցելում էր նրան։

Արդեն վեց ամիս անց Հոուփն նոր կյանք մտավ։

Հիմա նա 10 տարեկան է, կատարյալ առողջական վիճակում է։ Ինչպես բոլորը, նա էլ է դպրոց հաճախում։ Ուսուցիչները նշում են, որ տղան ստեղծագործելու հակում ունի, նա հետաքրքրված է նկարչությամբ և երաժշտությամբ: