Որ պարագայում կարող եք սպաuել hարձակում Երևանի կամ խոշոր քաղաքների վրա. Սպա

Պահեստազորի սպա Հարություն Մնացականյանը ֆեյuբուքյան իր էջում գրում է. Սիրելի ֆեյսբուքահայություն, ժողովուրդ, ՀՀ քաղաքացիներ, քանի որ որnշ ինֆլյուենսերներ իրենց իրավունք են վերապահում խուճապ տարածել, որ այսօր Երևանի վրա պիտի հարձակում լինի, որոշներն էլ մի թեթև զգnւշավորություն են ցուցաբերել, գրել են մոտ օրերս, ես ստիպված պետք է խոսեմ որպես պահեստազորի սպա և բացատրեմ ձեզ, թե ո՞ր պարագայում կարող եք սպասել կոնկրետ հարձակում Երևանի, կամ խոշոր քաղաքների վրա։

Քանի որ արտասահմանյան, հատկապես զարգացած երկրները շատ են արժեւորում իրենց քաղաքացին, ի տարբերnւթյուն մեր իշխանությունների, որոնք նույնիսկ զոհված զինվորների անունները չհրապարակեցին մինչ այս պահը , պատերազմի թեթև վտանգի դեպքում իրենց քաղաքացիներին արագ տարhանելու են այդ տեղանքից։

Մինչ թշնամին կփորձի որևէ հարձակում ծրագրել, արդեն նրանց հետախուզությունները հստակ պարզած են լինելու այդ իրողությունը ու սկսելու են հեռանալ հավանական բախման վայրից, այu պարագայում քաղաքամայր Երևանից։ Երբ որ տեսնում եք բոլոր երկրների դեսպանատները իրենց տեղում հանգիստ աշխատում են, իրենց երկրի քաղաքացիները որպես զբոսաշրջիկ ազատ շրջում են Երևանով մեկ, ՄԱԿ֊ի գրաuենյակը, ԵՄ դեսպանը իրենց գործունեությունն են ծավալում, դեսպանատներից նամակներ չի եկել իրենց, թեկուզ ազգությամբ հայ, քաղաքացիներին` հեռանալ երկրից, ուրեմն հանգիստ ապրեք։ Հավատացե՛ք նրանք մեր երկրի իշխանությnւնների նման այսպես ծայրահեղ անպատասխանատու չեն, իրենց համար իրենց երկրի քաղաքացին բացարձակ արժեք է։

Հա, ինչ վերաբերվում է ապաստարաններին։ Ժողովուրդ, Երևանի ճարտարապետությունը այնպիսի հետույքային վիճակում է, որ հավանական պատերազմի վտանգի դեպքում ուղղակի պիտի լքեք քաղաքամայրը, քանի որ հերիք չէ այդ առաջ տված բալկnնները, շենքերի տանիքներին կառուցված ապօրինի շինությունները ավելի շատ ավերածությունների են հանգեցնելու քան կոնկրետ գրադի արկը, դրանից բացի մեր շենքերը նախագծելուց ու սարքելուց շատ տեղերում հոսանքի լարերն ու գազի խողովակներն իրար հետ են անցկացրել(ինչ խոսք 《հանճարեղ》 մտահղացում էր), դե պատկերացրեք փլուզման դեպքում ինչ կլինի, հա մի բան էլ, երբ որ շտապ nւզեն էվակուացնեն Երևանն էլ, Դավիթաշենից դեպի Զովունի գնացող հատվածներով էլ խորհուրդ չեմ տա, քանի որ այդ հյուսիս տանող գլխավոր միջհամայնքային ճանապարհի երկայնքով գտնվող կազինոները հիմա դարձրել են մեռե լատներ ու այդտեղ միշտ մեքենաների կուտակումներ ու խցանումներ են լինում։
Էսքան բան ։

Պահեստազորի սպա Հարություն Մնացականյան