Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին, այդ մասին հայտնել են Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովից։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին։

Նշենք, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: