Սթրեսի հակաթույնը սեքսն է. Ահա այն պատճառները, որոնք ազդում են սեռական ցանկության վրա
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են հրապարակել Sex & Marital Therapy հանդեսի մեջ, նրանք պնդում են, որ ամեն ամիս կնոջ սեռական ցանկությունը մշտական զուգընկերոջ նկատմամբ նվազում է 0,02%-ով։
Բայց ի՞նչն է սպանում սեռական ցանկությունը
1. ՍԹՐԵՍ
Հանգիստ, պարզապես հանգիստ: Սթրեսի լավագույն հակաթույնը սեքսն է։ Որքան հաճախ ենք սիրով զբաղվում, այնքան ավելի շատ էնդորֆին և օքսիտոցին կա մեր օրգանիզմում։
2. ՑԱԾՐ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ
Սիրեք ինքներդ ձեզ, և անկողնում ցանկացած տղամարդ ձեզ կսիրի:
3. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ
Պետք է սրտանց խոսել, պարզել, թե ինչն է խանգարում ներդաշնակ հարաբերություններին։
4. ՔՆԻ ՊԱԿԱՍ
Սեփական մասնակցությամբ էրոտիկ տեսարանները վայելելու համար կարևոր է կարգավորել քնի ժամերը և ժամանակ առ ժամանակ անջատել զարթուցիչն ու բջջային հեռախոսները անկողնում։
5. ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇ
Քաշը ազդում է արյան անոթների աշխատանքի վրա, այդ թվում՝ սեռական օրգանների, ինչն ուղղակիորեն ազդում է նրանց զգայունության վրա։
6. ԱԼԿՈՀՈԼ
Ալկոհոլի մեծ քանակությունը ոչ թե բարձրացնում է լիբիդոն, այլ սպանում է այն, ազդում է նյարդային վերջավորությունների վրա, որոնք տղամարդկանց մոտ էրեկցիա են առաջացնում և կանանց մոտ նվազեցնում կլիտորի զգայունությունը։
7. ՅՈՒՂՈՏ ՍՆՈՒՆԴ
Ճարպերն օրգանիզմում հորմոնալ անհավասարակշռություն են ստեղծում և կարող են ազդել արյան շաքարի մակարդակի վրա՝ առաջացնելով ծանրության և քնկոտության զգացում:
8. ՈՒՇ ԸՆԹՐԻՔ
Ձեր մարմնի բոլոր ուժերը կուղղվեն ոչ թե ինտիմ օրգանների աշխատանքին, այլ մարսողության գործընթացին։