Արմեն Կարապետի Կարապետյան, վաշտի հրամանատար, 30 տարեկան։ Մասնակցել է 44 օրյա պատերազմին։ Ամբողջ պատերազմի ընթացքում եղել է Քարվաճառում։ Վաշտի հրամանատար էր, լեյտենանտ։ Ամուսնացել էր 2022 թ-ի հունվարի 15-ին։
Զոհվել է սեպտեմբերի 13-ին գիշերը ժամը 01:10-ին, Սոթքում։
Գիշերը իր ենթակայությանտակ գտնվող վաշտի զինվորից ստանալով հարձակման մասին լուրը առանց հապաղելու շտապել է զորամաս, որտեղ հերոս եղբայրս հավաքելով և պատսպարելով իր զորքին, փրկելով նրանց զոհվել է հակառակորդի աթսի հարվածից, իր վրա վերցնելով կրակը։
Եղբայրս անսահման հայրենասեր էր։ Միշտ կրկնում էր հետևյալ խոսքերը.- «Մեկ կյանք ունեմ հայրենիքիս է պատկանում»։
Լեյտենանտ Արմեն Կարապետի Կարապետյանը Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից է, ով հանուն հայրենիքի, հանուն բոլորիս չխնայեց իր ամենաթանկ կյանքը։