Արթուր Դանիելյանը գրում է, որ օգոստոսին ՌԴ-ի ԱԴԾ-ի (նույն ինքը՝ ՖՍԲ-ի) սահմանապահ վարչության կողմից ՀՀ կառավարությանը նամակ էր ուղարկվել: Նամակով պահանջ էր ներկայացվում, որ Հայաստանը Նռնաձորից մինչև Ագարակ ճանապարհի երկայնքով տարածք տրամադրի ԱԴԾ սահմանապահներին։
Ընդ որում, այդ պահանջը նրանք հիմնավորում էին նրանով, որ այդ տարածքն իբր թե նախատեսված է «եռակողմ համաձայնագրով սահմանված պարտականությունները կատարելու» համար։ Ավելին՝ նրանք նույնիսկ նշվել էին, որ նախատեսվում է այդ տարածքը ցանկապատել և տեղադրել կահավորված դիրքեր։ Բայց սա դեռ ամենը չէ. չսպասելով նամակի պատասխանին` ռուս սահմանապահներն ԻՆՔՆԱԿԱՄ 5 հատ անցակետ են դրել նշված հատվածում!
Ինքնիշխանությու՞ն եք ուզում, բա վիզ դրեք, ղալմաղալ արեք, պարզեք ինչ ա պատասխանել ՀՀ կառավարությունը: Ու ո՞նց եղավ, որ սենց եղավ…