Թարգմանիչը նախկին էր… Ազգային ժողովը խայտառակ ձևով տապալեց Նենսի Փելոսիի ասուլիսի թարգմանությունը

Narek Margaryan
ՔՊ` Թարգմանությունը կատարվել է նախկիններից ժառանգած 70ականների սարքավորումներով:
ՀՀԿ` Մեր ժամանակ Փելոսին ոչ միայն հասկացվում էր, այլ մի 10 տարի երիտասարդ էր:
Տիգրան Արզաքամցյան` Կարևորը թշնամին չիմանա Փելոսին ինչ ասեց:
Ուկրաինա` մեզ ավելի շատ են սիրում:
Բայդեն` We fully support and stand with Romania.
Արայիկ Հարությունյան` Իսկ հիմա նույնը անգլերեն կարո՞ղ եք ասել:
Հայրիկյան` թարգմանության խոտանումը ԿԳԲ-ի դասական գործելաոճ է:
Աղազարյան` Սինդի Մելֆոսին շատ դիպուկ արտահայտվեց, ավելացնելու բան չունեմ:
Գագիկ Ծառուկյան` տեսա՞ք որ համապատասխան Փելոսին դեմ չի Հիսուսի արձանի կառուցմանը
Նիկոլ` Ինչ-որ ՊԵ´ՏՔ ա, էդ էլ թարգմանում ենք

Քոչարյան Կարեն
Թարգմանիչը նախկին էր

Izabella Abgaryan
Հայաստանի ազգային ժողովը տապալեց մեր պետության համար կարևորագույն ասուլիսի թարգմանության ընթացքը:
Ո՞վ ա պատասխան տալու:
Եթե սա չեք կարողանում պատշաճ անել, ի՞նչ սպասենք ձեզանից:
Դա ասում եմ որպես շուրջ 20 տարվա փորձ ունեցող թարգմանիչ:
Խայտառակ եք դուք:

Artak Yeghiazaryan
Մի ասուլիս չեն կարում կազմակերպեն, տուֆտեքը։
Էդ խելքով էլ ուզում եք՝ ձեզ լուրջ ընդունե՞ն։
Ո՞նց, արա, ո՞նց…

Artur Danielyan
Երկու օր ա ասում եմ, որ հայ-ամերիկյան մերձեցման միակ իրական խոչընդոտը ապիկար իշխանություններն են, որ ոտներին կգցեն ցանկացած լուրջ նախագծի իրականացումը: Խորհրդանշական է, որ էսօր Փելոսիի ասուլիսի ժամանակ չկարեցան թարգմանությունը ապահովել, դա միակ բանն էր, որ սրանցից էր կախված:

Tigran Kocharyan
Ոնց թարգմանությունն են կազմակերպել , տենց էլ քովիդի դեմ էին պայքարում, ու պատերազմում զորքը կառավարում։
Փնթի բոշեք…

Arsen Babayan
Մեր ժամանակ ԱԺ աշխատակազմում, եթե այսպիսի պռավալ լիներ՝ աշխատակազմի ղեկավարից սկսած բոլոր ստորաբաժանումների ղեկավարները (նույնիսկ գրադարանի վարիչը) կամ հրաժարական կտային կամ կհեռացվեին աշխատանքից:
Համոզված եմ, որ նույնիսկ ԱԺ նախագահին փոխելու հարց կդրվեր ընդդիմության կողմից:
Հ.Գ. Թարգմանիչն իր գործը շատ լավ կատարեց, վստահեցնում եմ, որ նա կապ չունի տապալման հետ:

Narek Samsonyan
Ապաշնորհների, անկարողների, ապիկարների ու դավաճանների իշխանություն:
Էս չե՞ք արա, ու սրանք դեռ պատերազմող երկիր են առաջնորդում: