Домой Հայաստան Երևանի կենդանաբանական այգում յագուար է անկել

Երևանի կենդանաբանական այգում յագուար է անկել

0
Երևանի կենդանաբանական այգում յագուար է անկել

Կենդանաբանական այգու յագուարին առավոտյան գտել ենք անշարժացած, Ֆեյսբուքի իր էջում գրել է Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը:

«Որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան:

Կատարել ենք հակաբիոտիկային բուժում, որից հետո յագուարն ակտիվացավ, սկսեց կես բաժնի փոխարեն մեկն ուտել:

Մահը հանկարծակիի բերեց բոլորիս առավոտ կանուխ՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր:

Այսօր իմ հրավերով այգի են ժամանել ՀՀ ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու Ագրարային համալսարանի լավագույն պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար:

Նախնական ախտորոշմամբ՝ պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնևմոնիայի. ախտահարված էին կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը: Թոքերի շուրջ և տարածված կային նաև տեսանելի հյուսվածքներ, որ նորագոյացության կասկած տվեց, ինչը պարզելու համար կենսանմուշն ուղարկեցինք հիստոպաթոլոգիական անալիզի:

Լրացուցիչ իրականացրել ենք տոքսոպլազմոզի ստուգում՝ դրական ելքով (որի համար կա հավանական երկու պատճառ՝ տարածքի թափառող կատուներ + սննդակարգի վարակված միս, բայց սա մահվան պատճառ լինել չէր կարող), նմուշի մանրէաբանական լաբորատոր ստուգում, ինչպես նաև թունաբանություն՝ բացառելու համար բոլոր այլ գործոնները:

Լաբորատոր և դիահերձման պատասխանները պարզ կլինեն 3-4 օրվա ընթացքում, որի արդյունքները լինելուն պես կհրապարակեմ»,- գրել է Մկրտչյանը:

Յագուարը բերվել էր Վրաստանից 2013 թ.: Կենդանու հիվանդության պատմություն գոյություն չունի:

«Կենդանին ընդամենը 3 տարի ցուցադրվեց, իսկ 2016 թ. վերակառուցումից հետո մինչ օրս պահվեց այգու կարանտինային շենքում, ուր ջեռուցումը, իմ տվյալներով, մշտապես խնդիրներ է ունեցել», — գրել է նա:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here