Հակառակորդը մխրճվել է Հայաստանի տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կմ խորությամբ. Ջերմուկից գտնվում են 4,5 կմ հեռավորության վրա

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը դեսպանների հետ հանդպմանն ասաց, թե այս հատվածում հակառակորդը իր գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ։

«Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատաով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ», — հայտարարեց ԳՇ պետը։

Նա նշեց, թե մխրճումները Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով ու ջոկատներով։

«Որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ», — ընդգծեց Ասրյանը։

ԳՇ պետի խոսքով՝ ներկա դրությամբ՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։