Այլասերվածներին պետք է թույլ չտալ այլասերվածություն մտցնել. Ու՞մ մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը

Մենք տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կասկածելի տեղեկատվություններով սպառնալիքներ են փորձում ստեղծել երկրի անվտանգության հանդեպ։ Այլասերվածներին պետք է թույլ չտալ այլասերվածություն մտցնել։ Ակնկալում ենք, որ ԱԱԾ-ն կոնկրետ միջոցներ կձեռնարկի՝ հայտնաբերելով համագործակցող անձանց, քանի որ դա, ըստ էության, գործակալական ցանց է։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԱԱԾ-ն մեծ հաջողություններ ունի գործակալական ցանցեր բացահայտելու հարցում, բայց մեր խնդիրը դեռ ամբողջությամբ չենք լուծել և պետք է շարունակենք աշխատել»,-շեշտեց Փաշինյանը։